00:00:00

Իրանում խոշոր նավթամուղ կգործարկվի. Ռոհանի

23:33, 25 մարտ 2021 Աշխարհ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ մոտ ապագայում խոշոր նավթամուղ է գործարկվելու, որը թույլ կտա երկրին իր նավթի մեծ մասն արտահանել Օմանի ծոցով: «Առաջիկա ամիսներին երկու խոշոր նախագծեր ունենք կյանքի կոչելու: Դրանցից մեկը 1000 կմ երկարություն ունեցող նավթամուղն է լինելու, որն այնպես կտեղակայվի, որ մեր նավթի մեծ մասի արտահանումն իրականացվի Օմանի ծոցով»,- «Թանսիմ» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ռոհանին՝ ելույթ ունենալով երկրի ազատ առևտրի գոտում մի շարք տնտեսական նախագծերի մեկնարկին նվիրված արարողության ժամանակ: Իրանցի նախագահն ընդգծել նոր նավթամուղի կարևորությունը քաղաքական, անվտանգության և տնտեսական առումներով: Նավթամուղի կառուցման աշխատանքները երկրում մեկնարկել են 2020 թվականի հունիսին, իսկ նախագիծը գնահատվում է 2 մլրդ դոլար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր