00:00:00

Շիրակում ուժեղ քամու հետևանքով տանիքներից պոկվել են թիթեղներ և վնասել բակերում կայանած ավտոմեքենաները

21:57, 25 մարտ 2021 Պատահարներ

Մարտի 25-ին, ժամը 16։11-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել են Մարալիկ քաղաքի 2-րդ թաղամասի 1-ին և 2-րդ շենքերի տանիքների թիթեղները:
ԱԻՆ-ը նշում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով 1-ին և 2-րդ շենքերի տանիքներից պոկվել են թիթեղներ և վնասել բակերում կայանած «Mercedes Benz» և «Opel» մակնիշների  ավտոմեքենաները. տուժածներ չկան: Փրկարարները մեքենաներից հեռացրել են թիթեղները։ ԱԻՆ-ը հայտնում է, որ այսօր նաեւ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Վարպետաց փողոցում գտնվող կիսաքանդ, ոչ բնակելի տան տանիքի թիթեղը. առկա է հետագա փլուզման վտանգ: Շենքն ունի վթարայնության 5-րդ աստիճան: Փրկարարները Գյումրու քաղաքապետարանի ավտոամբարձիչի օգնությամբ ապամոնտաժել են տանիքի վտանգավոր հատվածի փայտյա և թիթեղյա կառուցատարրերը և սահմանազատել տարածքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր