00:00:00

Բայդենը ելույթի ժամանակ մոռացել է, թե ում պետք է դիմի

21:20, 25 մարտ 2021 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շփոթմունքի մեջ է հայտնվել Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպում-քննարկման ժամանակ՝ մոռանալով, թե ում պետք է դիմի: Ինչպես գրում է The Gateway Pundit պարբերականը, կատարվածից հետո լրագրողները ստիպված են եղել լքել սրահը: Չորեքշաբթի կայացած նիստի ժամանակ քննարկվել է երկրում տիրող միգրացիոն ճգնաժամը: Ամերիկացի առաջնորդը նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է սահմանին ի հայտ եկած խնդիրների համար: Բայդենի՝ լրագրողներին հայտնած ոչ ճիշտ տվյալների հետ կապված դադարից հետո նախագահը դիմել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռոն Քլայնին: «Մենք անցնում ենք հաջորդ հարցին և … Ռոն, ում պետք է դիմեմ»,- հարցրել է ամերիկացի առաջնորդը: Դրանից հետո աշխատակազմի ղեկավարը լրագրողներին հայտնել է, որ իրենց հեռանալու ժամանակն է:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր