00:00:00

ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածությունը կուտակվել է Վաշինգտոնի՝ զսպելու ցանկության պատճառով

19:57, 25 մարտ 2021 Աշխարհ

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածությունը կուտակվել է Վաշինգտոնի՝ զսպելու ցանկության պատճառով: Այս մասին ասվում է 2020 թվականին Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության եւ դիվանագիտական ​​գործունեության ակնարկում, որը հրապարակել է ՌԴ ԱԳՆ-ն: «ԱՄՆ-ի հետ հարաբերություններում շարունակվել է կուտակվել լարվածությունը Վաշինգտոնի՝ Ռուսաստանին զսպելու բազմաթիվ ջանքերի հետեւանքով (այդ թվում 2020 թվականին նոր պատժամիջոցների սահմանումն ու «Հյուսիսային հոսք 2» եւ «Թուրքական հոսք» նախագծերի իրականացման համար հավելյալ խոչընդոտներ ստեղծելը): Փոխգործակցությունը կրել է սահմանափակող եւ իրավիճակային բնույթ»,-ասվում է փաստաթղթում: ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Ռուսաստանը պնդել է դադարեցնել երրորդ երկրներում ՌԴ քաղաքացիների  նկատմամբ ամերիկյան հատուկ ծառայությունների որսը եւ վերադարձնել ԱՄՆ-ում դատապարտված քաղաքացիներին, այդ թվում՝ Կոնստանտին Յարոշենկոյին, Վիկտոր Բուտին եւ այլ քաղաքացիների: «Կոչ ենք արել շտկել Վաշինգտոնի կողմից արհեստականորեն ստեղծված խնդիրները Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման հետ կապված, կարգավորել ԱՄՆ-ում մեր դիվանագիտական ​​եւ հյուպատոսական գրասենյակների գործունեության պայմանները»,-հավելել է ՌԴ ԱԳՆ-ն: ԱԳՆ-ում հիշեցրել են, որ նշված ժամանակահատվածում երկու երկրների նախագահները ութ հեռախոսազրույց են ունեցել, եւ դրանցից մեկի արդյունքում ապրիլին Ռուսաստանը հումանիտար բժշկական բեռ է ուղարկել ԱՄՆ: Ամերիկացիները ՌԴ են ուղարկել ԹԱՕ սարքերի խմբաքանակ: Բացի այդ, շփումները շարունակվել են անվտանգության խորհուրդների, արտաքին գործերի նախարարությունների գծով: «Փորձագիտական ​​մակարդակով տեղի են ունեցել միջգերատեսչական պատվիրակությունների մի քանի հանդիպումներ»,-նշվում է ակնարկում: ԱԳՆ-ում հավելել են, որ շփումների ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է ռազմավարական կայունության թեմային `շեշտը դնելով Ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցների մասին պայմանագրի երկարաձգման վրա, քննարկվել է իրավիճակը Աֆղանստանում, Սիրիայում, Վենեսուելայում, Լիբիայում, ինչպես նաեւ Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը: «Ռուսաստանը նաեւ շարունակել է ԱՄՆ-ի հետ միջազգային տեղեկատվական անվտանգության հարցերի շուրջ կառուցողական պրոֆեսիոնալ երկխոսությունը հարթելու ջանքերը»,-ասված է փաստաթղթում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր