00:00:00

Մետրոպոլիտենի պահպանության բաժին բերման ենթարկվածի մոտից սառը զենքեր են հայտնաբերվել

17:43, 25 մարտ 2021 Իրավական

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի բաժնի քրեական հետախույզները մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, սառը զենք կրելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Երևանի Հրաչյա Քոչարի փողոցի 27- ամյա մի բնակչի: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գաղտնի փականով դանակ, մետաղական մահակ, պլաստիկի վրա ամրացված դանակ և թզբեհ, որի ծային մետաղյա սուր իր կար: Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Քննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր