00:00:00

Մոսկվայում զանգվածային միջոցառումների անցկացման սահմանափակումները նախատեսվում է վերացնել մինչ մայիսի 9-ը. РБК

13:54, 25 մարտ 2021 Աշխարհ

Մոսկվայի իշխանությունները նախատեսում են վերացնել զանգվածային միջոցառումների անցկացման արգելքը մինչ ապրիլի վերջ, որպեսզի մայիսի 9-ին կայանան «Անմահ գնդի» ավանդական երթը և «Հաղթանակի շքերթ»-ը: Այս մասին rbc.ru-ին հայտնել են նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրները: «Առայժմ մենք ենթադրում ենք, որ երթը տեղի կունենա այնպես, ինչպես միշտ, բայց վերջնական որոշումները կկայացվեն ավելի ուշ՝ ելնելով համաճարակաբանական իրավիճակից»,- ասել է լրատվամիջոցի զրուցակիցներից մեկը: Այս մասին հայտնել է նաև «Ինտերֆաքս» լրատվական գործակալության իրազեկ աղբյուրը: «Եթե իրավիճակը բարենպաստ լինի առաջիկա շաբաթների ընթացքում, ապա սահմանափակումները կարող են վերացվել ապրիլի վերջին, ինչը, մասնավորապես, թույլ կտա առկա ձևաչափով զանգվածային միջոցառումներ իրականացնել մայիսի 9-ին»,- մեջբերում է գործակալությունը նրա խոսքերը: Հիշեցնենք՝ 2020 թվականին, կորոնավիրուսային համավարակի պատճառով, մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթը հետաձգվել էր և որոշ սահմանափակումներով տեղի էր ունեցել հունիսի 24-ին: Այնուամենայնիվ, «Անմահ գնդի» երթը չեղարկվել էր և անցկացվել էր առցանց ձևաչափով: Նշենք՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախապես հայտարարել էր, որ 2021 թվականին կայանալիք «Հաղթանակի շքերթ»-ը կանցկացվի առկա ձևաչափով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր