00:00:00

Զինված ուժերը պետք է պատերազմի մասին զեկույց պատրաստեն Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ. Արմեն Գրիգորյան

12:48, 25 մարտ 2021 Իրավական

Զինված ուժերը պետք է պատերազմի մասին զեկույց պատրաստեն Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, կառվարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հերքելով, թե կառավարությունը ցանկանում է պարտության հարցում սլաքներն ուղղել դեպի ԶՈւ-ն: «Եթե մենք ուզենայինք սլաքներն ուղղել դեպի Զինված ուժեր, ապա այդ զեկույցը մենք կպատրաստեինք եւ սլաքները կուղղեինք դեպի ԶՈՒ: Մենք որեւիցե նման նպատակ չունենք, չենք ունեցել եւ չենք ունենա միանշանակ: Մեղավորներ եկեք չփնտրենք, դրա համար անհրաժեշտ է, որ ԶՈւ-ն պատրաստի համապարփակ զեկույց պատերազմի մասին,. եւ մենք հանգամանալից հանրության հետ կխոսենք»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր