00:00:00

Իշխանության մենաշնորհումը դարձավ բողոքի ցույցերի պատճառ․ Դավիթ Հարությունյան

18:45, 28 ապրիլ 2018

Ուժեղ ընդդիմությունը նշանակում է ուժեղ պետություն։ Այս մասին հայտնել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը օտարերկրյա լրագրողների հետ ապրիլի 28-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։ Նրա խոսքով՝ իշխանության մենաշնորհումը եւ ուժեղացող ընդդիմության դերի թերագնահատումը դարձան ՀՀԿ-ի գլխավոր սխալները։ «Կարծում եմ՝ մեր՝ ՀՀԿ-ի հիմնական խնդիրը մեկ քաղաքական կուսակցության կողմից քաղաքական իշխանության մենաշնորհման վտանգը չգիտակցելն էր»,-ասել է Հարությունյանը։ «Դա մեր հիմնական սխալն էր, որը մենք խոստովանում ենք»,-հավելել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նրա համոզմամբ՝ հենց իշխանության մենաշնորհումն էլ դարձավ բողոքի ցույցերի պատճառ։ Հարությունյանը կոչ է արել չկրկնել անցյալի սխալները․ «Մենք չեն կարող մի մենաշնորհից մյուսն անցնել։ Գործընթացը քաղաքական տեսանկյունից հնարավորինս ներառական պիտի լինի եւ մենք հասկանում ենք, որ սա միակ միջոցն է առաջ շարժվելու համար»,-պարզաբանել է նա։ Իր հերթին Ազգային ժողովի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հավելել է, որ իշխանությունը հավանություն չի տալիս ՀՀԿ-ին քաղաքական գործընթացից բացառելու փորձերին։ «Յուրաքանչյուր կուսակցություն պետք է հավասար հնարավորություններ ունենա բանակցություններում: Մենք տեսանք, որ միակողմանի վերջնագիր կար: Եվ կառավարությունում բացատրել են, թե ինչու չեն պատրաստվում քննարկել թեմաները միայն մեկ կողմի հետ»,-շեշտել  է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր