00:00:00

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Մակրոնի՝ Ֆրանսիայում կայանալիք ընտրությունների վրա Անկարայի հնարավոր ազդեցության վերաբերյալ հայտարարությունը

11:07, 25 մարտ 2021 Աշխարհ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի հաջորդ նախագահական ընտրություններին Անկարայի միջամտության մասին հայտարարության համար, հայտնում է Ahval-ը: Նախարարությունը Ֆրանսիայի նախագահի այդ խոսքերը համարել է «անընդունելի և երկրների միջև բարեկամությանն ու դաշինքին հակասող»: Նախարարությունը նշել է, որ Մակրոնի վերջին մեկնաբանությունները խոչընդոտում են Անկարայի կողմից հարաբերությունների կարգավորման փորձերը․ «Մենք կարծում ենք, որ Մակրոնի այս հայտարարությունները ցավալի և հակասական են այն դեպքում, երբ մենք ... հանդարտությամբ և բարեկամությամբ քայլեր ենք ձեռնարկում լարվածությունը վերացնելու համար»: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 5 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մտահոգություն է հայտնել, որ Թուրքիան կփորձի ազդել երկրում առաջիկայում կայանալիք ընտրությունների վրա։ «Սպառնալիքները քողարկված չեն, ուստի ես կարծում եմ՝ մենք պետք է շատ թափանցիկ լինենք»,- ասել է Մակրոնը։ Միևնույն հարցազրույցի ընթացքում նա նաև հայտնել է, որ Ֆրանսիան Թուրքիային Եվրոպայի կարևոր գործընկերն է համարում անվտանգության ու միգրացիայի ոլորտներում և թուրքական ղեկավարության կողմից հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ ազդակներ է նկատում։ Նրա խոսքով՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, բայց պետք է «հստակեցնել նրա տեղն այդ դաշինքում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր