00:00:00

Փաշինյանի գլխավորած ավտոերթը հասել է Դիլիջան. այստեղ մինի-հանրահավաք եղավ (տեսանյութ)

18:36, 28 ապրիլ 2018

«Իմ քայլը» շարժման ավտոերթը՝ ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հասել է Դիլիջան: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մինչ այստեղ հասնելը մի քանի հարյուր մեքենաներով ավտոերթի մասնակիցներին դիմավորել են Երեւան Սեւան  մայրուղու Չարենցավանի հատվածում, Գագարինի մոտ, Լճաշենի մոտ, Հրազդանում, Ծովագյուղում, Սեւանում: Մարդիկ պաստառներով, դրոշներով կանգնեցնում են ավտոերթը եւ ողջունում Փաշինյանին եւ նրան ուղեկցողներին: Գագարինի բնակիչները ցանկանում էին գառ մորթել, սակայն փաշինյանը թույլ չտվեց: Որոշ բնակավայրերում Փաշինյանը կարճ ելույթ էր ունենում եւ կոչ անում չկորցնել զգոնությունը եւ ապրիլի 29-ին, 30-ին եւ մայիսի 1-ին հեղեղել փողոցները: Դիլիջանում մեծ բազմություն էր հավաքվել, որտեղ փոքր հանրահավաք տեղի ունեցավ: Փաշինյանն իր խոսքում նշեց. «Այս հաղթանակը կերտել է ձեզնից յուրաքանչյուրը: ՀՀ-ում այլեւս ժողովրդի իշխանություն է հաստատվել, սրանից հետո որեւէ այլ կերպ չի լինելու: Վարչապետը, կառավարությունը մնացած պաշտոնյաները պետք է ծառայեն ժողովրդին: Ով չի ուզում ծառայել ժողովրդին, պետք է ազատի պաշտոնը: Կոչ եմ անում ժողովրդին պահանջել իրենց քաղաքապետերից, գյուղապետերից՝ ստորագրել եւ հրապարակել հայտարարություններ ժողովրդական շարժմանը միանալու մասին: Մեզ այսօր տարբեր ուղիներով նմանատիպ մեսիջներ են ուղարկում, բայց մեզ համար քաղաքականությունը հրապարակային պրոցես է, եւ այն գյուղապետերն ու քաղաքապետերը, որոնք միանում են շարժմանը, կոչ եմ անում ընդունել հայտարարություն: Հայաստանը դառնալու է ամենածաղկուն երկրներից մեկը, Դիլիջանը դառնալու է ամենածաղկուն քաղաքներից մեկը»,-հայտարարեց Փաշինյանը՝ կոչ անելով առանձնահատուկ հարգանք ցուցաբերել ոստիկանների հանդեպ: Ներկաները վանկարկում են՝ «Նիկոլ վարչապետ»: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում https://www.facebook.com/newsamarm/videos/1877710865585419/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր