00:00:00

Ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց բախվել են BMW-ն ու Lexus -ը. վերջինս կողաշրջվել և վերածվել է մետաղե ջարդոնի

23:43, 24 մարտ 2021 Պատահարներ

Այսօր՝ մարտի 24-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում  Դավիթ Բեկ փողոցում ճակատ-ճակատի բախվել են 34-ամյա Համլետ Պապիկյանի վարած ВАЗ  21144 մակնիշի և 22-ամյա Գևորգ Սարգսյանի վարած  Nissan March մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժ-ծներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արտյոմ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝  Nissan March–ի վարորդը վարորդական իրավունքի  վկայական չի ունեցել, ավտոմեքենայի ԱՊՊԱ-ն էլ ժամկետանց է եղել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր