00:00:00

Արագածոտնի մարզում հորդ անձրևը ջրհեղեղի պատճառ է դարձել

22:42, 24 մարտ 2021 Պատահարներ

Հորդ անձրևն այսօր ջրհեղեղի պատճառ է դարձել Արագածոտնի մարզում: Ապարան քաղաքում, Ռյա Թազա և Քուչակ գյուղերում ջուրը լցվել է բնակելի տները: Ինչպես հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, նշված բնակավայրերում սելավտարերը խցանվել են, ինչի հետևանքով էլ անձրևաջրերը լցվել են տները։ Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ անձրևաջրերը լցվել են Շահումյան 22-րդ փողոցում գտնվող անասնագոմերից մեկը, մոտակա տան նկուղը և հյուրասենյակը, Զ․ Դարյան փողոցում գտնվող տներից մեկը, Ռյա Թազա գյուղում գտնվող տներից մեկի բակն ու Քուչակ գյուղի 7-րդ փողոցում գտնվող տներից մեկի նկուղը։ Փրկարարները մաքրել են սելավատարերը, դադարեցրել անձրևաջրերի հոսքը, փոխել ջրի հունն ու կանխել տների հետագա հեղեղումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր