00:00:00

Հայաստան ինտերնետ մատակարարող վրացական ընկերությունն անցավ Ադրբեջանին

22:31, 24 մարտ 2021 Աշխարհ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մերձավոր գործարար Նասիբ Հասանովի NEQSOL ընկրությունը ձեռք է բերել  Վրաստանի խոշորագույն Caucasus On-line ընկերության մնացած 51%-ը՝ դառանալով 100%-ի բաժնետեր: Տարածաշրջանի հիմնական ինտերնետ մալուխի վաճառքի պատմությունը, որից օգտվում է նաև Հայաստանը, մեծ աղմուկ էր առաջացրել անցած տարի։ Այն ժամանակ հայտարարվել էր, որ հաջողվել է կանգնեցնել գործընթացը և թույլ չտալ ադրբեջանա-թուրքական ընկերություններին տիրանալ տարածաշրջանի ինտերնետին։ Հավանաբար, Արցախյան պատերազմից ու Վրաստանի և Ադրբեջանի «նոր» հարաբերություններից հետո հաջողվել է գործարքը հասցնել ավարտին։ Թբիլիսին գոհ չէ այդ գործարքից, սակայն, ըստ երևույթին, արդեն չի կարող ոչինչ անել Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսական էքսպանսիայի դեմ։ Թբիլիսին համոզվեց, որ Ադրբեջանին աջակցելը Արցախյան պատերազմի ժամանակ չի պաշտպանել Վրաստանին էքսպանսիայից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր