00:00:00

Երեւանի ջրանցքներից մեկում հայտնաբերվել է սպանված 38-ամյա տղամարդու դի

21:34, 24 մարտ 2021 Պատահարներ

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, քրեական հետախուզության բաժնի ծառայողները, Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական խումբը եւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի փրկարարներն այսօր՝ մարտի 24-ին, Արշակունյաց  2-րդ նրբանցքում գտնվող ջրանցքից դուրս են բերել տղամարդու դի: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Պարզվել է,  որ հայտնաբերված դին Կապան քաղաքի բնակիչ, այս տարվա մարտի 7-ից որպես անհայտ կորած, 38-ամյա Էդգար Ա.-ն է: Նրա մարմնի վրա հայտնաբերվել են դաջվածքներ, ինչպես նաեւ սպիներ, որի մասին ոստիկաններին եւ քննիչներին հայտնել էր քույրը: Փրկարարներն ու ոստիկանները որպես անհայտ կորած 38-ամյա Էդգար Ա-ի դին որոնում էին այս տարվա մարտի 7-ին։ Նրա սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում մարտի 22-ին Երեւանյան լճում ոստիկանները, փրկարարներն ու քննիչները հայտնաբերել էին տղամարդու դի, որը, ըստ SHAMSHYAN.com-ի հավաստի տեղեկությունների, ականատես էր եղել, թե ինչպես են Սուրբ Սարգիս եկեղեցու հարեւանությամբ կապանցուն սպանել եւ գցել գետը, ինչից հետո նրան սպանողները տվյալ ականատեսին նույնպես սպանել էին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր