00:00:00

Մակրոն. Թուրքիան կարող է փորձել միջամտել Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններին

19:49, 24 մարտ 2021 Աշխարհ

Թուրքիան կարող է փորձել միջամտել Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 5 հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Սպառնալիքներն ակնհայտ են: Ես չեմ ցանկանում վերստին մտնել խաղաղ հարաբերությունների մեջ, եթե իմ մեջքի հետեւում նման մանեւրներ լինեն»,- ասել է Մակրոնը: Ֆրանսիայի և Թուրքիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունները վատթարացել են Սիրիայի, Լիբիայի եւ Միջերկրածովի արեւելյան մասի շուրջ տարաձայնությունների պատճառով: Դեկտեմբերին Ֆրանսիան Թուրքիայի դեմ Եվրամիության պատժամիջոցների նախաձեռնող էր հանդես եկել՝ Միջերկրածովյան ջրերում սեյսմիկ հետազոտությունների անցկացման համար: Հարցին՝ արդյո՞ք Թուրքիան կփորձի խառնվել ընտրություններին Ֆրանսիայում, Մակրոնը պատասխանել է. «Իհարկե: Սպառնալիքները չեն թաքցվում,.կարծում եմ, որ պետք է շատ սթափ լինել »: Ֆրանսիացի պաշտոնյաները մտահոգություն են հայտնել իսլամիստական ​​խմբավորումների եւ ծայրահեղ աջ թուրքական ուլտրաազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ազդեցության կապակցությամբ: Մակրոնի խոսքով՝ աշնանը երկու երկրների միջեւ քաղաքական լարվածության ժամանակ թուրքական պետությունը ստի քաղաքականություն էր որդեգրել, որը տարածվում էր իշխանամետ ԶԼՄ-ների միջոցով: Ընդ որում, նա շեշտել է Անկարայի հետ երկխոսության կարեւորությունը: «Մենք պետք է անենք բացարձակապես ամեն ինչ, որպեսզի Թուրքիան երես չթեքի Եվրոպայից եւ չգնա դեպի էլ ավելի մեծ կրոնական ծայրահեղականություն, աշխարհաքաղաքական ընտրության, որը մեզ համար էլ ավելի վտանգավոր կամ բացասական է»,- ասել է Մակրոնը: Նրա խոսքով՝ տարեսկզբից նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում էր երկկողմ հարաբերություններ հաստատել: «Ուստի ես ուզում եմ հավատալ, որ այդ ուղին հնարավոր է»,- ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր