00:00:00

Հունաստանի արտգործնախարարը «դրական» է որակել Թուրքիայի վերաբերյալ Ժոզեպ Բորելի զեկույցը

18:11, 24 մարտ 2021 Աշխարհ

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը «դրական» է որակել Թուրքիայի վերաբերյալ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի զեկույցը, հայտնում է Ahval-ը։ Նա նշել է, որ զեկույցը «թերություններ» ունի, քանի որ դրանում ներառված չեն Հունաստանի դեմ Թուրքիայի կողմից «կազուս բելլի» (տերմին միջազգային իրավունքում, պատերազմ հայտարարելու անմիջական ձևական առիթ: Օրինակ, Առաջին համաշխարհային պատերազմի համար «կազուս բելլի» էր ավստրիական թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը-Խմբ.) սպառնալիքը, Թուրքիայի կողմից օկուպացված հյուսիսային Կիպրոսի Վարոշա քաղաքում իրականացված գործողությունները, ինչպես նաև Անկարայի կողմից «Ծովային իրավունքի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի «ուղղակի խախտումները»: Այնուհանդերձ, Բորելը խոստացել է, որ այս հարցերը կքննարկվեն տեսահամաժողովի ժամանակ: Այս թերություններից բացի, ըստ Դենդիասի, զեկույցը «հստակորեն ներառում է Թուրքիայի դեմ գործողություններ ձեռնարկելու հնարավորությունը, եթե այն անընդունելի անօրինական վարքի դրսևորի»: Դիվանագիտական աղբյուրների համաձայն, Աթենքը գոհ է Անկարայի նկատմամբ առկա մոտեցումից։ Աթենքը գոհ է նաև այն փաստից, որ զեկույցում երկրի բացառիկ տնտեսական գոտու և մայրցամաքային շերտի սահմանազատման խնդրի վերաբերյալ հստակություն կա, որի համաձայն՝ խնդիրը պետք է լուծվի երկխոսության միջոցով՝ միջազգային իրավունքին համաձայն, իսկ լուծում չգտնվելու պարագայում պետք է դիմել Հաագայի դատարան (Արդարադատության միջազգային դատարան)։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր