00:00:00

«Նախագահը ստացել է 1-ին դեղաչափը». Պեսկովը մանրամասներ է հայտնել Պուտինի հակակորոնավիրուսային պատվաստումից

17:29, 24 մարտ 2021 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստացել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին դեղաչափը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ըստ այդմ, երեք շաբաթվա ընթացքում նա կստանա նաև երկրորդ դեղաչափը», - ավելացրել է նա: Պեսկովի խոսքով՝ նախագահն իրեն լավ է զգում: Թե ինչ պատվաստանյութ է օգտագործվել Պուտինի պատվաստման համար, չի հստակեցվում: Այն կարող է լինել ռուսական երեք դեղամիջոցներից մեկը՝ «Սպուտնիկ V»-ը, «Էպիվակկորոնա»-ն կամ «Կովիվակ»-ը: Նշվածներից միայն առաջին երկուսն են հաստատված 60 տարեկանից բարձր մարդկանց պատվաստելու համար: Ըստ դեղամիջոցը մշակած ընկերությունների հրահանգների, «Սպուտնիկ V»-ի երկրորդ ներարկումն անհրաժեշտ է կատարել երեք շաբաթվա ընթացքում, իսկ «Էպիվակկորոնա»-ինը՝ երկու-երեք շաբաթվա ընթացքում: «Բոլոր երեք ռուսական պատվաստանյութերն էլ միանգամայն հուսալի են, բացարձակ արդյունավետ և բացարձակապես անվտանգ: Թե ինչպիսի պատվաստանյութ է ընտրել նախագահը, գիտեն միայն նախագահը և նրա բժիշկը», - ասել է Պեսկովը: Բացի այդ, նա հույս է հայտնել, որ Պուտինի պատվաստումը օրինակ կծառայի մյուս ռուսաստանցիների համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր