00:00:00

Վրաստանի արեւելքում սողանք է տեղի ունեցել. 22 գյուղ կտրված է արտաքին աշխարհից

15:25, 24 մարտ 2021 Աշխարհ

Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության մասնագետներն ուսումնասիրել են Մցխեթա-Մթիանեթի շրջանում գտնվող Օշպիտելի-Գուդամաքարի ճանապարհահատվածը, որտեղ նախորդ օրը սողանք էր տեղի ունեցել, հաղորդում է Սպուտնիկ Վրաստանը: Սողանքային գործընթացների զարգացման պատճառով տվյալ ճանապարհահատվածը փակ է, ինչի արդյունքում 22 գյուղ մնում է կտրված արտաքին աշխարհից: «Մենք խորհուրդ ենք տվել սկսել մաքրման աշխատանքներ եւ պաշտպանական միջոցառումներ անցկացնել. լեռան լանջին տեղադրել մետաղական պաշտպանիչ ցանցեր: Բնակչությանը վտանգ չի սպառնում»,-լրագրողներին ասել է Շրջակա միջավայրի ազգային գործակալության ներկայացուցիչ Թորնիկե Տոլուզաշվիլին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր