00:00:00

Էմին Երիցյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի փոխնախագահ

15:15, 24 մարտ 2021 Աշխարհ

Ստրասբուրգում մարտի 23-24-ին անցկացվում է Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի (Կոնգրես) 40-րդ լիագումար նստաշրջանը: Նստաշրջանի առաջին օրը Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Հայաստանի համայնքների միության նախագահ, Փարաքար համայնքի ավագանու անդամ Էմին Երիցյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի կոնգրեսի փոխնախագահ։ Էմին Երիցյանը ԵԽ Կոնգրեսի գործող փոխնախագահներից էր և նախկինում այդ պաշտոնում ընտրվել է մի քանի անգամ։ Այս մասին հայտնում է Հայաստանի համայնքների միությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր