00:00:00

Մեր խմբակցությունը քվեարկելու է միաձայն. հակառակը Ձեր գլխացավն է լինելու. Ֆարմանյանը՝ Արարատ Միրզոյանին

17:41, 28 ապրիլ 2018

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն արագ արձագանքել է իր գրառմանը «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի պատասխանին: Ֆարմանյանը, մասնավորապես, նշել է. «Արարատ Միրզոյան ջան, ուսանողական իմ ընկե՛ր: Շնորհակալ եմ արագ արձագանքի համար: Մի քանի կարեւոր ճշգրտում: Մի շտապեք ինձ +1 անել ձեր ցուցակներում: Կարծում եմ՝ ամեն ինչ հստակ եմ շարադրել: Մեր խմբակցությունը քվեարկելու է միաձայն: Ավելին՝ հակառակը Ձեր գլխացավն է լինելու: Պատմությունը՝ վկա: Հակառակը չի լինելու: Հակառակը չի ստացվելու: Հակառակը միայն վնաս է տալու: Ես ունեմ իմ տեսակետը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: Ունեմ իմ տեսակետը վարչապետի հնարավոր այլ թեկնածուների վերաբերյալ: Ասածս պարզ բան է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է գա իր գործընկերների հետ խոսելու. նստենք խոսենք, պետք է խոսենք առանց պաթոսի, խոսենք կարեւոր հարցերի մասին, խոսենք միմյանց հասկանալու, խոսենք մտահոգությունները փարատելու նպատակով: Հ.Գ. Հանդիպման համար սուրճ հաստատ կա»: Ավելի վաղ հայտնել էինք, որ Սամվել Ֆարմանյանը Facebook-ի իր էջում առաջարկել էր Նիկոլ Փաշինյանին գալ ՀՀԿ խմբակցություն եւ քննարկել հետագա անելիքները: Դրան արձագանքելն էր Արարտ Միրզոյանը՝ նշելով, որ իրենք միշտ պատրաստ են եղել խոսել ՀՀԿ ֆրակցիայի հետ, սակայն ցավոք, միայն մերժում են ստացել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր