00:00:00

Կոտայքում հանգստյան տան տնօրենի եղբոր որդու վրա կրակողի ինքնությունը հայտնի է. մանրամասներ

17:14, 28 ապրիլ 2018 Պատահարներ

Չարենցավանի բնակիչ՝ 41-ամյա Արմեն Գ.-ն, ով իր շրջապատում ավելի շատ հայտնի է «Բդո» մականվամբ, կասկածվում է ապրիլի 24-ին Կոտայքի մարզում ԳԱԱ հանգստյան տան տնօրենի եղբոր 23-ամյա որդու՝ Հովհաննես Թադեւոսյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, Արմեն Գ.-ն մեկ այլ քրեական գործով որպես վկա է անցնում եւ այդ քրեական գործի դատաքննությունը ընթանում է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանում։ Դա աղմկահարույց 2 քաղաքացու սպանութունն է, որը տեղի էր ունեցել գեղեցկության սրահներից մեկում եւ այդ քրեական գործով անցնում են Նորատուսցի եղբայրներն ու ամիսներ առաջ մահացած Ճըվճվ Արոն։ Ոստիկանությունը որոնում է Արմեն Գ.-ին: Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 24-ին սպանության փորձ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում. «կրծքավանդակի աջ կեսի հրազենային թափանցող վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ հրազենային վիրավորում ստացած քաղաքացին Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ՝ 23-ամյա Հովհաննես Թադեւոսյանն էր։ Իրավապահները պարզել էին նաեւ, որ նա հիվանդանոց էր տեղափոխվել Ալափարս-Չարենցավան ավտոճանապարհին գտնվող «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ենթակայանին հարակից, ԽՍՀՄ տարիներից կառուցված ջերմոցների կողմից։ Իրավապահները Չարենցավանի հիվանդանոցի բակից ապօրինի հրազեն պահելու կասկածանքով Չարենցավանի ոստիկանություն են բերման ենթարկել վիրավորի համագյուղացի՝ 53-ամյա Հարություն Թ.-ին։ Նրա մոտ հայտնաբերվել է ակոսափող հրազեն, իսկ Հ. Թադեւոսյանը հայտարարել է, որ ժամեր առաջ իր ազգականը զանգահարել է իրեն եւ հայտնել, որ «Բդո» մականվամբ քաղաքացին հրազենային վնասվածք է պատճառել իր որդի Հովհաննեսին՝ նկատի ունենալով հիվանդանոց տեղափոխված Հ. Թադեւոսյանին եւ այդ ժամանակ ինքը ինքնապաշտպանության նպատակով իր անվամբ հաշվառված նշված հրազենը վերցրել է իր հետ եւ ժամանել է Չարենցավանի բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ Հարություն Թադեւոսյանն աշխատում է Գիտությունների ազգային ակադեմիայի հանգստյան տանը՝ որպես տնօրեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր