00:00:00

Բայդենը Կոլորադոյի հրաձգությունից հետո զենքի վերահսկողությունը բարելավելու հարց է բարձրացրել

22:44, 23 մարտ 2021 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հակիրճ հայտարարություն է արել Կոլորադոյում տեղի ունեցած զանգվածային հրաձգության մասին, որի հետեւանքով10 մարդ է զոհվել, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Դիմելով երկրին՝ նախագահը խորին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին: Նա բարձր է գնահատել կասկածյալին ձերբակալելու եւ տուժածներին օգնելու ոստիկանության գործողությունները: Սպիտակ տան ղեկավարը կրկին խոսել է զինված բռնության դեմ պայքարի նշանակության մասին։ Ելույթի ընթացքում նախագահ Բայդենը բարձրացրել է զենքի վերահսկողությունը բարելավելու հարցը: Նա ընդգծել է ամերիկյան կյանքեր փրկելու համար այս ուղղությամբ անհապաղ գործելու անհրաժեշտությունը: Նախագահը կոչ է արել անմիջապես օրենսդրական միջոցներ ձեռնարկել զենքի վերահսկողությունը խստացնելու համար, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Ավելի վաղ նա հրամայել էր իջեցնել Սպիտակ տան բոլոր դրոշները՝ ի հիշատակ զոհերի: Հրաձգությունը տեղի է ունեցել մարտի 22-ին՝ Կոլորադո նահանգի Բոուլդեր քաղաքում գտնվող King Soopers սուպերմարկետում: Զոհվածների թվում ոստիկանության աշխատակից կա: Հարձակման դրդապատճառները դեռ չեն պարզվել: Իշխանությունները հայտնել են, որ պատրաստվում են մեղադրանք ներկայացնել Ահմադ Ալիվի Ալիսա անունով 21-ամյա երիտասարդին: Կոլորադոյի Արվադա քաղաքում բնակվող կասկածյալը ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ ոտքից վիրավորվել է եւ այժմ գտնվում է հիվանդանոցում, նրա վիճակը կայուն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր