00:00:00

Մերկելը հանդես է եկել «պատվաստանյութերի արտահանման ընդհանուր արգելքների» դեմ

21:59, 23 մարտ 2021 Աշխարհ

Մերկելը հանդես է եկել «պատվաստանյութերի արտահանման ընդհանուր արգելքների» դեմ, հաղորդում է DW-ը: Նրա խոսքով՝ պատվաստման արշավի շրջանակում գոյություն ունի միջազգային փոխկախվածություն, եւ անհրաժեշտ է ուշադիր հետեւել մատակարարումների առկա շղթային: Ընդ որում, Մերկելն աջակցել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայեին, ով վերջերս խստացրել է վերաբերմունքը AstraZeneca դեղագործական կոնցեռնի նկատմամբ, որը չի կատարել Եվրամիության երկրներում հակակորոնավիրուսային պատվաստանյութերի մատակարարման հարցով այդ ընկերության պարտավորությունները: Կանցլերն ընդգծել է, որ տվյալ հարցով Բրյուսելի բոլոր որոշումները կընդունվեն  «պատասխանատու կարգով» եւ Բրիտանիայի կառավարության հետ երկխոսության ձեւաչափով: Բրիտանաշվեդական AstraZeneca-ն ավելի վաղ հայտարարել է, որ առաջին եռամսյակում կարող է ԵՄ մատակարարել նախապես ծրագրված 120 մլն դեղաչափի փոխարեն ընդամենը 30 միլիոնը, երկրորդ եռամսյակում՝ 180 միլիոնի փոխարեն ընդամենը 70-ը: Ֆոն դեր Լյայենը կոշտ էր արձագանքել ընկերության նման գործողություններին՝ ասելով. «Ահա մեր մեսիջը AstraZeneca-ին. Նախ դու պետք է կատարես Եվրոպայի առջեւ քո կոնկրետ  պարտավորությունները՝ նախքան այլ երկրներ մատակարարում սկսելը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր