00:00:00

ՆԱՏՕ-ն ցանկանում է դառնալ «կորոնավիրուսից ազատ գոտի» մինչ հունիսին կայանալիք գագաթաժողովը

21:45, 23 մարտ 2021 Աշխարհ

ՆԱՏՕ-ն ցանկանում է դառնալ «կորոնավիրուսից ազատ գոտի» մինչ հունիսին կայանալիք գագաթաժողովը: Ինչպես հայտնում է AP-ը, պանդեմիայի սկզբից ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանը Բրյուսելում փակ էր ԶԼՄ-ների եւ այլ անձանց համար, սակայն այժմ ռազմական դաշինքը նպատակ ունի դառնալ «կորոնավիրուսից ազատ գոտի»: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ ՆԱՏՕ-ի իր գործընկերները դեմ առ դեմ հանդիպել են կազմակերպության կենտրոնակայանում` նախապատրաստվելու ազգային առաջնորդների գագաթնաժողովին, որին կմասնակցի նաեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Եվրամիությունը, ընդհակառակը, չեղյալ է հայտարարել Բրյուսելում առերես գագաթնաժողովը վիրուսային վարակի դեպքերի կտրուկ աճի պատճառով եւ այն կանցկացվի տեսակոնֆերանսի միջոցով: Բելգիայի առողջապահական մարմինները հայտարարել են, որ երկիրը գտնվում է վարակների «երրորդ ալիքի տակ», եթե սահմանափակումները խստորեն չկիրառվեն: Հինգշաբթի օրը մոտ 20 լեհ բուժաշխատողներ կսկսեն պատվաստել ռազմական դաշինքի շտաբի մոտավորապես 4000 աշխատակցի: Ներկայում Բելգիան պատվաստում է 65 տարեկանից բարձր մարդկանց եւ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց:  Բնակչության մոտ 7 տոկոսը պատվաստվել է, եւ կառավարական ծրագիրը բավարար արագությամբ չի աշխատում, որպեսզի երաշխավորի, որ ՆԱՏՕ-ում բոլորը մինչ հունիսին կայանալիք գագաթաժողովը կպատվաստվեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր