00:00:00

Դատարանը վարույթ է ընդունել Վազգեն Մանուկյանի վերաբերյալ քրեական գործը

19:47, 23 մարտ 2021 Իրավական

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի վերաբերյալ քրեական գործը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից: Համակարգից տեղեկանում ենք, որ քրեական գործը դատավոր Վահե Միսակյանին մակագրվել է մարտի 17-ին, հաջորդ օրը դատարանը վարույթ է ընդունել քրեական գործը։ Հիշեցնենք՝ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), եւ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Մարտի 9-ին նրան առաջադրված մեղադրանքը լրացվել է՝ փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից հնչեցված կոչերով, որոնք, ըստ Քննչական կոմիտեի, եւս պարունակում են իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր: Վազգեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն համարում է քաղաքական հետապնդում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր