00:00:00

Պետական եկամուտների կոմիտեն կրկնակի պակասեցրել է հսկողական աշխատանքները․ պարզաբանում

16:43, 28 ապրիլ 2018

Լրատվական որոշ կայքերում և սոցիալական ցանցերում ապատեղեկատվություն է տարածվում այն մասին, որ հարկային մարմինն ինտենսիվ վարչարարություն է իրականացնում, մինչդեռ պատկերը բոլորովին հակառակն է: Ապրիլի վերջին օրերին հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված՝ Պետական եկամուտների կոմիտեն շուրջ 2 անգամ կրճատել է հսկողական աշխատանքները: Եթե 2018թ. ապրիլի 1-ից մինչև ապրիլի 15-ն իրականացվել է 582 ընթացիկ հսկողական աշխատանք, ապա ապրիլի 16-27-ը՝ միայն 280: Ինքնըստինքյան հասկանալի է, որ «հարկային տեռորի» մասին խոսք լինել չի կարող: Հիշեցնենք նաև, որ ՊԵԿ-ն օրենքով նախատեսված իր գործառույթների շրջանակում վարչարարություն է իրականացնում ռիսկային հարկ վճարող համարվող տնտեսվարողների նկատմամբ: Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ ավելորդ խուճապ առաջացնելու և ընթերցողներին մոլորեցնելու միտում ունեցող գործունեությունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր