00:00:00

Թրամփը հայտարարել է ինքնաթիռի սանդուղքին ընկած Բայդենի խելագարության մասին

15:33, 23 մարտ 2021 Աշխարհ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ինքնաթիռի սանդուղքին ընկած ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի խելագարության մասին: Այս մասին քաղաքական գործիչը խոսել է Newsmax հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, հաղորդում է Lenta-ն: «Նրա հետ միանշանակ ինչ-որ բան այն չէ, սա խելագարություն է, եւ այն, ինչ տեղի է ունենում, խենթություն է: Հարց է առաջանում՝ նա ընդհանրապես հասկանո՞ւմ է, թե ինչ է ստորագրում»,-կասկած է հայտնել Թրամփը: Քաղաքական գործիչը նաեւ ասել է, որ Բայդենն «ավելի վատն է, քան Բեռնի Սանդերսը»: «Բեռնի Սանդերսը ստերոիդների ազդեցության տակ չէր ստորագրի այն, ինչ ստորագրում է այդ տղան»,-ասել է Թրամփը: Մարտի 19-ին համացանցում հայտնվել է ինքնաթիռի սանդուղքից Բայդենի ընկնելու կադրերը, երբ նա բարձրանում էր թիվ մեկ ինքնաթիռ: Տեսանյութում Միացյալ Նահանգների նախագահը սայթաքում ու ընկնում է սանդուղքի վրա, ապա ողջունում է եւ մտնում ինքնաթիռի սրահ: Նույն օրը հանրային ելույթի ժամանակ Բայդենը փոխնախագահ Քամալա Հարիսին անվանել է «նախագահ»: Նշվում է, որ ԱՄՆ նախագահն առաջին անգամ չէ նման վրիպակներ անում: Ավելի ուշ Թրամփը ծաղրել է ինքնաթիռի սանդուղքից Բայդենի ընկնելը: Նա պատմել է, որ միջադեպի տեսանյութը դիտելուց հետո հերթական անգամ հայտարարել է, որ չի պարտվել Բայդենին նախագահական ընտրություններում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր