00:00:00

Իջևան քաղաքի Մեհրաբյան փողոցում հենապատ է փլուզվել, կայանված մեքենան՝ կախվել տան բակում

14:04, 23 մարտ 2021 Պատահարներ

Մարտի 23-ին՝ ժամը 09։17-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Մեհրաբյան փողոցում հենապատը փլուզվել է, ճամփեզրին կայանած ավտոմեքենայի դիմային հատվածը կախվել է դեպի հարակից տան բակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ փլուզվել է Մեհրաբյան փողոցի տներից մեկին հարակից ճանապարհի հենապատը (մոտ 13 մ երկարություն և 2 մ բարձրություն), մոտ 1․5 խմ հողաշերտ սահել է դեպի բակ, ինչի հետևանքով հարակից կայանած «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածը կախվել է դեպի բակ։ Տուժածներ չկան։ Փրկարարներն ավտոմեքենան հեռացրել են վտանգավոր հատվածից և սահմանազատել տարածքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր