00:00:00

Գերմանիայում կարանտինը երկարացրել են

13:21, 23 մարտ 2021 Աշխարհ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տարածաշրջանների ղեկավարների հետ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում հետագա քայլերի վերաբերյալ քննարկումից հետո հայտարարել է Գերմանիայում կարանտինը մինչեւ ապրիլի 18-ը երկարացնելու մասին, COVID սահմանափակումները կխստացվեն զատկի ժամանակահատվածում՝ ապրիլի 1-5-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ներկայիս կարանտինային միջոցառումները գործում են մինչեւ մարտի 28-ը: Մամուլի ասուլիսի ժամանակ, որի հեռարձակումը կատարվել է Գերմանիայի կառավարության կայքում, Մերկելը նշել է, որ Գերմանիայում հիմա համավարակի երրորդ ալիքն է, իրավիճակը բարդանում է վիրուսի ավելի վտանգավոր բրիտանական շտամի գերակշռությամբ: Գերմանիայի կանցլերի խոսքով՝ որոշում է ընդունվել ապրիլի 1-5-ը ժամանակահատվածում մեկուսացման ռեժիմի խստացման մասին, ընդ որում՝ ապրիլի 1-ը եւ 3-ը հայտարարված են «հանգստյան օրեր»: Հինգ օր շարունակ գործելու է «նստած ենք տանը» սկզբունքը: Հնարավոր են մասնավոր հանդիպումներ երկու տնտեսությունների անդամների միջեւ, ընդ որում՝ հանդիպման մասնակիցների թիվը 5 մարդուց չպետք է անցնի (բացառություն են մինչեւ 14 տարեկան երեխաները): Դրանից բացի, եթե 7 օրում 100 հազար բնակչին բաժին ընկնող վարակման դեպքերի թիվը գերազանցի 100-ը, տվյալ տարածքում սահմանփակող միջոցառումները կխստացվեն: Խնդրում են Զատկի կրոնական հավաքներն անցկացնել առցանց: Իշխանությունները նաեւ կոչ են անում հրաժարվել արտասահմանյան ուղեւորություններից եւ նախազգուշացնում են արտասահմանից վերադառնալուց հետո ինքնամեկուսացման անհրաժեշտության մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր