00:00:00

Ս. Սարոյանն այսօր կվերադառնա Հայաստան. նա կմասնակցի վարչապետի ընտրությանը

16:26, 28 ապրիլ 2018

Մայիսի 1-ին կայանալիք Ազգային Ժողովի հատուկ նիստում, որտեղ քննարկվելու է վարչապետի ընտրության հարցը, ՀՀԿ-ի առջեւ խնդիր է դրված ներկայանալ ամբողջ կազմով: Մինչեւ ապրիլի 30-ը ՀՀԿ-ն պաշտոնապես կհայտարարի վարչապետի իր թեկնածուի անունը: Նշենք, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ ՀՀԿ-ական մի շարք կարկառուն դեմքեր լքել են Հայաստանը: Մասնավորապես ՀՀԿ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը հրապարակումների համաձայն թռել է Սոչի: Մեկ այլ հրապարակման համաձայն էլ Հայաստանից հեռացել է ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: Վերջինիս օգնականը ավելի վաղ Irakanum.am-ի հետ զրույցում ասել էր, որ Սեյրան Սարոյանի՝ ԱՄՆ մեկնելը որեւէ  կապ չուներ ներքաղաքական զարգացումների հետ, եւ որ այցը անձնական բնույթի էր: Հիշեցնենք, որ Սարոյանը թոռնիկ էր ունեցել, եւ այդ պատճառով էր մեկնել Միացյալ նահանգներ: Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ մեկնած Սեյրան Սարոյանն այսօր վերադառնում է Հայաստան: Սույն տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց պատգամավորի օգնականը: Գեւորգ Ստեփանյանը հայտնեց, որ Սեյրան Սարոյանը երեկոյան արդեն կլինի Հայաստանում: «Ես նախկինում ասել էի, որ Սեյրան Սարոյանը Հայաստանից մեկնել էր Սերժ Սարգսյանի հրաժարականից 5 օր առաջ, եւ վերադառնալու էր մինչեւ մայիսի 1-ը»,- ասաց Գեւորգ Ստեփանյանը: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր