00:00:00

Հրազդանի կիրճում տղամարդը մահացել էր գանգուղեղային վնասվածքից. նոր մանրամասներ

16:23, 28 ապրիլ 2018 Պատահարներ

Մանրամասներ են հայտնի է դարձել ապրիլի 26-ին Հրազդան կիրճում՝ «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրի հարևանությամբ հայտնաբերված տղամարդու մահվան հանգամանքներից: Shamshyan.com-ի  փոխանցմամբ, դատաբժշկի եզրակացության համաձայն, մահը վրա է հասել գանգուղեղային վնասվածքի հետևանքով։ Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին, ժամը 09։15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրից դեպի Դավիթաշեն տանող ճանապարհին՝ Հրազդան գետի ափին, տղամարդու դի կա։ Աղբյուրը հայտնել էր, որ մահացածի դին հայտնաբերել էր ճանաչված գուսան Հայկազունին, ով այդ պահին Հրազդան կիրճում մարզվելիս էր եղել (վազելիս) և նկատելով դին՝ ահազանգել էր «911» փրկարար ծառայություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր