00:00:00

Լոռու մարզում BMW-ն բախվել է ծառերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում. կա 1 զոհ, 2 վիրավոր

22:13, 22 մարտ 2021 Պատահարներ

Լոռու մարզում այսօր՝ մարտի 22-ին, ժամը 18:30-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է  եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ծառերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Վթարի հետեւանքով 3 հոգի տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է  քրեական գործ եւ այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր