00:00:00

Խաբիբ Նուրմագոմեդովը սկսում է մարզչական կարիերա

23:03, 22 մարտ 2021 Սպորտ

Խառը մենամարտերի UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը սկսում է մարզչական կարիերա: UFC-ի միջին քաշային կարգում նախկին չեմպիոն Լյուկ Ռոկհոլդը պատմել է, որ կարիերան ավարտած ռուսաստանցի մարտիկն իրեն կօգնին պատրաստվել հաջորդ մենամարտին: «Նա որոշել է իր վրա վերցնել մարզիչի դերը և ցանկանում է մեծ դերակատարում ունենալ իմ վերադարձում: Խաբիբը մտադիր է դառնալ մարզիչ: Նա ցանկանում է դառնալ հաջորդ մեծագույն մարզիչը և գնալ իր հոր հետքերով»,- 36-ամյա ամերիկացու խոսքը մեջբերում է TMZ-ն: Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 24-ին 32-ամյա Նուրմագոմեդովն Աբու Դաբիում տիտղոսի պաշտպանության մենամարտ էր անցկացրել ամերիկացի Ջասթին Գետժիի հետ և հաղթանակից հետո հայտարարել կարիերան ավարտելու մասին: Խառը մենամարտերում (MMA) նա անցկացրել է 29 մենամարտ և տարել նույնքան հաղթանակ: Լյուկ Ռոկհոլդը խառը մենամարտերում տարել է 16 հաղթանակ ու կրել 5 պարտություն: Նախորդ մենամարտը նա անցկացրել է 2019-ի ամռանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր