00:00:00

Գյումրիում ձերբակալվել է Յուրա Մովսիսյանի մորաքույրը. ո՞վ է կանգնած դրա հետևում․ 168․am

13:05, 22 մարտ 2021 Իրավական

168.am-ի տեղեկություններով՝ երեկ ձերբակալվել է Շիրակի մարզի Զբաղվածության պետական գործակալության երկարամյա պետ Ամալյա Ադամյանը: Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ՝ Ամալյա Ադամյանը հայտնի ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող, ամերիկաբնակ Յուրա Մովսիսյանի հարազատ մորաքույրն է: Նրա ամուսինն էլ երկար տարիներ եղել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչը: Ամալյա Ադամյանի հետ միասին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) և ոստիկանության 6-րդ վարչության իրականացրած միջոցառման արդյունքում ձերբակալվել են գործակալության ևս 6 աշխատակիցներ: Հանրության շրջանում այդ գործակալությունն առավել հայտնի է՝ որպես գործազրկության կենտրոն, ուր գրանցված անձինք մինչև աշխատանք գտնելը որոշակի ֆինանսական օգնություն են ստանում՝ նպաստի տեսքով: Գյումրիում համառ խոսակցություններ են շրջում, որ Ամալյա Ադամյանի ձերբակալությունը սերտ առնչություն ունի Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ, քանի որ վերջինս ցանկանում է իր հորեղբոր որդուն՝ Արմեն Սարուխանյանին, նշանակել ապրիլի 1-ից օպտիմալացման արդյունքում ձևավորվող նոր կառույցի տնօրեն, որը ներառելու է նաև Զբաղվածության պետական գործակալությունը: Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր