00:00:00

Բուդապեշտի մրցաշար․ Գալստյանը հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

23:15, 20 մարտ 2021 Սպորտ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշ, 67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակչում 14-6 հաշվով ֆանտաստիկ հաղթանակ տանելով ադրբեջանցի Իսլամբեկ Դադովի նկատմամբ։ Եզրափակիչ դուրս գալու դեպքում Գալստյանը Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր կնվաճի։ Իսկ եզրափակչի ուղեգրի համար մեր հայրենակիցը կգոտեմարտի Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Թոիձեի հետ։ Սլավիկ Գալստյանը պայքաը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9-6 հաշվով հաղթել էր բուլղարացի Ալեքսանդր Լյաովնչուկին, 1/8 եզրափակչում նա 10-1 հաշվով առավելության էր հասել ֆրանսիացի Մամադասա Սուլիայի նկատմամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր