00:00:00

Հայ-ռուսական բախումների պատճառները ԱԺ-ում

14:44, 28 ապրիլ 2018

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված Երևան են ժամանել 10 ռուս օրենսդիրներ,ովքեր ներկայացնում են ՌԴ օրենսդիր մարմնի երկու պալատները... Ըստ հայաստանյան ԶԼՄ-ների հաղորդման ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումների ժամանակ ՀՀ Ազգային հերոս 88-ամյա Նիկոլայ Ռիժկովը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին հիմար է անվանել և մեղադրել Հայաստանում «մայդան» կազմակերպելու մեջ...Ի պաշտպանություն Փաշինյանի ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը,Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը...Զավեշտալի է եղել մյուսների պահվածքը... Չեմ զարմանում այս ամենի կապակցությամբ,քանի որ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանը վերջնականապես ոչ միայն դարձավ ՌԴ-ի ֆորպոստը Հարավային Կովկասում,որի վերաբերյալ հայաստանյան իշխանավորները մի անգամ նոտա չեն հղել ՌԴ ԱԳՆ-ին,այլև գործը հասել է նրան,որ Սերժ Սարգսյանի խայտառակ կադրերից և հովանավորյալ Հերմինե Նաղդալյանն այսօր ԱԺ-ում տեղի ունեցած հայ և ռուս օրենսդիրների կոշտ խոսակցության ժամանակ պաշտպանել է,չզարմանաք, Ռիժկովի «մայդանյան» տեսակետը...Սա խայտառակություն է...Ու այս տիկինը Հայաստանն է ներկայացնում...Եթե նույնիսկ Փաշինյանը «մայդանյան» էլ աներ,դա բացարձակ չէր վերաբերվում մոսկովյան հյուրին և նա չէ,որ ԱԺ-ում պետք է այդ հարցը քննարկեր,վիրավորանքներ շռայլեր ԱԺ պատգամավորի հասցեին,իսկ Նաղդալյանի նմանն էլ Ռիժկովին որպես «պապա» ընդուներ ՀՀ ԱԺ-ում և վերջինիս բողոքվեր Փաշինյանից...Տիկին Հերմինեի արարքը ոչ միայն նվաստացուցիչ է Հայաստանի համար,այլև ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ է...Ռիժկովն իրավունք չունի խառնվել,միջամտել մեր ներքին գործերին և առավել ևս մեկնաբանություններ անել դրանց վերաբերյալ...Հետքարքիր է,երբ ՌԴ-ում ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում Հերմինե Նաղդալյանին կանչում են ՌԴ Պետդումա և իր կարծիքն են հարցնում...Իհարկե՝ՈՉ՛...Նրա կարծիքի վրա թքած են ունեցել ռուսները...Էլ չեմ ասում,որ թույլ տան,որ այլ երկրի պատգամավոր վիրավորի իրենց որևէ օրենսդիրի...Իրենց ներքին գործերին նրանք ոչ մեկին չեն թույլ տալիս խառնվել...Այդպես են վարվում իրենց հարգող բոլոր երկրները,որը բացարձակ կապ չունի երկրի հարստության և մեծության հետ...Բայց այստեղ մենք գործ ունենք տարրական ստրկամիտ լափողի հոգեբանություն ունեցող մեկի հետ ում համար իր երկրի շահը ամենավերջին տեղում է... Կարևորը՝ինքը՝Հերրմինե Նաղդալյանը օգտվի դեռ Սերժ Ազատիի ձևավորած լափամանից և լինի երեսփոխանուհի... Հիշեցնեմ,որ սույն տխրահռչակ ՀՀԿ-ականը 2015 թ-ի ապրիլին Ծիծեռնակաբերդում «անմոռուկապադցվետային» սելֆիներ էր անում իր ընկերուհիների հետ՝32 ատամներն էլ բացած,ԵԽԽՎ-ում առաջնորդվում էր «լռակյաց» դիվանագիտությամբ,որ հանկարծ Ադրբեջանի նախագահին անհարմար հարցեր չտա,իսկ 2017 թ-ի ԱԺ ընտրություններում ընտրակաշառք բաժանելն էլ ներկայացրել էր որպես «մարդասիրական» օգնություն...ի դեպ,հիմա մենք բոլորս քաղում ենք այդ «10 հազար դրամանոց մարդասիրության» դառը պտուղները... Պատգամավորներ Բաբուխանյանի և Գեղամյանի՝Սերժ Աազատիի ասած «Դատարկ Դհոլի» մասին չեմ էլ խոսի,քանի որ բոլորը գիտեն,թե այդ մարդիկ իրականում որ երկիրի շահերն են ներկայացնում... Ուկրաինան կորցնելուց հետո Մոսկվայում դեռ խելքի չեն եկել...Չեն հասկանում,թե ում են ընտրում իրենց համար որպես լոբբիստներ նախկին ԽՍՀՄ հանրապետություններում,այդ թվում նաև Հայաստանում... Նիկոլայ Ռիժկովը միջամտում է մեր ներքին գործերին,քանի որ մենք ենք դա թույլ տվել,նա մեղավոր չէ...Իսկ այդ թույլտվողներից ամենաակտիվներն են հենց նույն Նաղդալյանը,Գեղամյանը և այլն... Հուսանք,որ Սերժ Սարգսյանի հրաժարականից և նոր ԱԺ ընտրություններից հետո այդ ժամկետնանց և արդեն հոտած գործիչները կանցնեն պատմության գիրկը... Հ.Գ.Հերմինե Նաղդալյանին և նրա նման երեսփոխաններին խորհուրդ կտամ Հայաստանում Ռիժկովի հետ «մայդան» փնտրելու փոխարեն վերջինիս պատին դեմ տալ ու հարցնել,թե ինչու՞ ՀՀ վարորդական իրավունքեր ունեցող ՀՀ քաղաքացիներին արգելել են աշխատել ՌԴ-ում,ի տարբերություն Ղազախստանի,Ղրղզստանի և Բելառուսի քաղաքացիների...Հիմա մեր քաղաքացիներին պարտադրում են ձեռք բերել ՌԴ վարորդական իրավունքներ,որն արժի 60-80 հազար ռուբլի...Ի՞նչն է պատճառը,որ Մոսկվան այդպիսի քաղաքականություն է վարում մեր քաղաքացիների նկատմամբ... Սա՞ է հայ-ռուսական բարեկամությունը... Համոզված եմ,որ տիկին Նաղդալյանը այսպիսի մանր-մունր հարցերով չի զբաղվում...Մտքի տիտան տիկինը զառամյալ ծերուկ Ռիժկովի հետ գոյություն չունեցող «մայդան» է փնտրում Հայաստանում...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր