00:00:00

Երեւան-Սեւան ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով բախվել են 10-ից ավել ավտոմեքենաներ

23:58, 19 մարտ 2021 Պատահարներ

Կոտայքի մարզում այսօր՝ մարտի 19-ին, ժամը 19:40-ի սահմաններում  Երեւան-Սեւան ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում, Հրազդանի ճանշինի կողմից սպասարկվող տարածքում բախվել են Lexus, Toyota Land Cruiser, Mitsubishi Pajero io, Opel, УАЗ, ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն ավտոմեքենաներից մի քանիսը բախվել են երկաթե արգելապատնեշներին: Վթարի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ ասել են, որ 5-6 ավտոմեքենաներ էլ սառած ճանապարհի պատճառով վթարի են ենթարկվել, սակայն չսպասելով ԱՊՊԱ-ին, վարորդներն իրար հետ լեզու են գտել եւ մեքենաները տեղափոխել են:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է  վարորդների ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր