00:00:00

Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծում լրացումներ են արվել. այն կներկայացվի լիագումար նիստին

21:27, 19 մարտ 2021 Իրավական

Ագզային ժոովի այսօրվա արտահերթ նիստից հետո, տեղի ունեցավ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում Դատական օրենսգրքում փոփոխություններ նախաձեռնած պատգամավորները ներկայացրին այն առաջարկությունները, որոնք նախատեսում են իրականացնել առաջինից երկրորդ ընթերցմամբ: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ մի քանի փոփոխություններ են կատարել նախագծում: Մասնավորապես պատգամավորը նշեց. «Սահմանադրությունը նախատեսում է դատավորի լիազորությունների կասեցում և ԲԴԽ գործունեության բնականոնությունն ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի ԲԴԽ դատավոր անդամները լծվեն միայն ԲԴԽ-ում աշխատանքներով: Նախատեսում ենք նաև կասեցնել նրանց լիազորությունները որպես դատավոր, բացառությամբ Վճռաբեկ դատարանի դատավոր հանդիսացող դատավոր անդամի լիազորությունները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրում ոչ թե ԲԴԽ-ն, այլ ԱԺ-ն»: Հանձաժողովի նախագծի խոսքով՝ փորձ են արել հրաժարվել այն խնդրահարույց դրույթներից, որոնք վերաբերում էին կարգապահական պատասխանատվության հիմքերին: Վարդանյանը հավելեց, որ իրենք ամփոփել են բոլոր այն առաջարկները, որոնք ստացել են Արդարադատության նախարարություից: Նախագծի հարակից զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ նշեց, որ քննարկումների արդյունքում իրենց գտած լուծումները մեծ սիրով կնրեկայացնի արդեն լիագումար նիստին: Պետաիրավական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանն էլ շնորհակալություն հայտնեց իր գործընկերներին և Արդարադատության նախարարության ներկայացուցիչներին՝ արդյունավետ համագործակցության համար: Հանձնաժողովի անդամների կողմից նախագիծը միաձայն ընդունվեց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր