00:00:00

Մեկ օրում բացահայտվել է 39 հանցագործություն, որից 1-ը՝ նախկինում կատարված

23:59, 18 մարտ 2021 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 39 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, խարդախության` 6, անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության, թմրամիջոցի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 3-ական, յուրացման կամ վատնման ու թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 2-ական, մահվան ելքով մարմնական վնասվածք պատճառելու, անձի առևանգման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, գրավառուին վնաս պատճառելու և կանխամտածված սնանկության հասցնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ 1-ական դեպք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր