00:00:00

Վճռաբեկ դատարանը բեկանել է Քոչարյանի գործով դատավորի կայացրած որոշումը

18:21, 18 մարտ 2021 Իրավական

Վճռաբեկ դատարանը բեկանել է վերաքննիչ քրեական դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Արմեն Դանիելյանի կայացրած դատական ակտը, որով նա բավարարել էր դատախազների բողոքը առաջին ատյանի դատարանի՝ Սահմանադրական դատարան դիմելու որոշման դեմ: Վճռաբեկ դատարանը, 2021 թվականի մարտի 17-ին քննության առնելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների վճռաբեկ բողոքը վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի դատական ակտի դեմ, գտել է, որ այն չէր կարող քննության առնվել վերաքննիչ քրեական դատարանի կողմից: Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ առաջին ատյանի դատարանի կողմից բարձրացված սահմանադրաիրավական վեճը ենթակա է հաղթահարման բացառապես Սահմանադրական դատարանի կողմից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր