Ավելի վաղ Օնիկ Գասպարյանի պաշտպանն Aysor.am-ին ասել էր, թե իրենց հայցն առավել քան հիմնավոր է, հայցի ապահովման միջոցն էլ, բնականաբար, հիմնավոր է։
«Տեսնելով դատարանի դիրքորոշումը, այսինքն՝ եթե հայցի ապահովումը բավարարեց, արդեն կհասկանանք, որ, եթե նույնիսկ ճնշումներ եղել են, ճնշումներն ազդեցություն չեն ունեցել, իսկ եթե մերժեց հայցի ապահովման միջոցը, արդեն կարելի է եզրակացություններ անել, քննարկել ու հասկանալ՝ ինչումն էր բանը, մերժել է, որովհետև ներքին համոզմունք ուներ, որ չպե՞տք է այն կիրառվի, թե՞ մերժելու հիմքերը կամ պատճառներն այլ են եղել, այդ թվում, նաև ենթադրյալ ճնշումները», - նշել էր Արթուր Հովհաննիսյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը դիմել է Վարչական դատարան՝ իր ազատման հրամանն ապօրինի ճանաչելու պահանջով։ Հայցը մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին։
Lուրեր էին տարածվել, որ իշխանությունը սկսել է Օնիկ Գասպարյանի գործով դատավոր Մհեր Պետրոսյանի վրա ճնշում գործադրել, որպեսզի վերջինս չբավարարի հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը:
Մարտի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատված է պաշտոնից։
Դեռևս փետրվարի 25-ին Նիկոլ Փաշնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր, որ որոշում է կայացրել պաշտոնից ազատել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: Նույն օրն, ավելի վաղ, ՀՀ զինված ուժերը պահանջել էին ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։