00:00:00

14-ամյա տղային եւ նրա մորը վրաերթի ենթարկած վարորդը ներկայացել է բացատրական աշխատանքի արդյունքում

17:08, 17 մարտ 2021 Իրավական

Մարտի 13-ին, ժամը 10.40-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Աթենքի փողոցում վրաերթի էր ենթարկել 14-ամյա տղայի և նրա 40-ամյա մորը: Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 45-ամյա վարորդը՝ իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով: Բացատրական աշխատանքների շնորհիվ նա մարտի 16-ին ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն: Քննությունը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր