00:00:00

Պայթեցման աշխատանքներ կլինեն Ասկերանի Այգեստան, Խնածախ համայնքներում, Մարտակերտի և Մարտունու հարակից բնակավայրերում

11:37, 17 մարտ 2021 Պատահարներ

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911,101,112 կարճ հեռախոսահամարներին... Արցախի Հանրապետության տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում բոլոր շրջաններում: Պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքներում, Մարտակերտ և Մարտունի քաղաքների հարակից բնակավայրերում: ԱԻ պետական ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը, «The halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը, ինչպես նաև ՌԴ ԱԻՆ և ՊՆ սակրավորները ռազմամթերքի հայտնաբերման նպատակով շարունակում են Արցախի տարածքում իրականացնել ինժեներահետախուզական աշխատանքներ: Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911,101,112 կարճ հեռախոսահամարներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր