00:00:00

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել բենզալցակայանի երկաթե սյանը. վարորդը հոսպիտալացվել է

20:56, 16 մարտ 2021 Պատահարներ

Մարտի 16-ին, ժամը 17։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել բենզալցակայանի տարածքում, կան արգելափակված քաղաքացի եւ գազի արտահոսք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ «Foton» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1951 թ.) բախվել է «Bogdan» մակնիշի ավտոբուսին (վարորդ՝ Գ․ Զ․, ծնված 1939 թ.), որից հետո մոտակայքում գտնվող «CPS» բենզալցակայանի ներսում գտնվող երկաթե սյանը: Փրկարարները դուրս են բերել «Foton» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր