00:00:00

Արթուր Վանեցյանին եւ մյուսներին առնչվող քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով

19:38, 16 մարտ 2021 Իրավական

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին եւ մյուսներին առնչվող քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։ Այդ կարճված գործը հարուցվել էր Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական վարչությունում` նույն ծառայության աշխատակիցներից մեկի աշխատասենյակում ԱԱԾ սպառազինության հաշվեկշռում չգրանցված զենքերի հայտնաբերման դեպքի առիթով։ «Այս քրեական գործը առնչվում էր ԱԱԾ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, եւ Արթուր Վանեցյանին վերաբերել է այնքանով, որ վերջինս նույն ժամանակահատվածում զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը», - հայտնեցին ՀՔԾ-ից: Նշենք, որ Վանեցյաննն այս գործով մեղադրյալի կարգավիճակ չի ունեցել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր