00:00:00

47-ամյա պռոշյանցու անձնական խուզարկությամբ թմրանյութ է հայտնաբերվել

18:00, 16 մարտ 2021 Իրավական

Մարտի 13-ին՝ ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները Դավիթաշենի 1-ին թաղամասից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Պռոշյան գյուղի 47-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով բուսական զանգված: Կասկածվողը ևս մեկ փաթեթ նմանատիպ բուսական զանգված ոստիկաններին ներկայացրեց «Միցուբիշի» մակնիշի իր մեքենայից։ Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը մարիխուանա է, ձեռք է բերել իր օգտագործման համար: Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկաքիմիական փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր