00:00:00

Մեկ օրում բացահայտվել է 69 հանցագործություն, որից 6-ը՝ նախկինում կատարված

14:41, 16 մարտ 2021 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 30, խարդախության` 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու՝ 2, սպանության, անձի առևանգման, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, դրամանենգության, խուլիգանության, կաշառակերության, սպանության սպառնալիքի, փաստաթղթի կեղծիքի և ինքնիրավչության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր