00:00:00

Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

18:25, 15 մարտ 2021 Պատահարներ

Մարտի 15-ին, ժամը 14:36-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գավառ քաղաքում բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կաբելագործների փողոցում «Volvo Scania» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Մ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, թեքվել և արգելափակվել․ տուժածներ չկան։ Փրկարարներն ուղղել են բեռնատար ավտոմեքենան և դուրս բերել այն արգելափակումից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր