00:00:00

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և ընկել ջրատարը. 2 տղամարդու ջրահեղձ լինելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

16:05, 15 մարտ 2021 Պատահարներ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Նորամարգ գյուղում 2 տղամարդկանց  ջրահեղձ լինելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2021թ. մարտի 13-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևանի բնակիչը՝ ծնված 1973թ., իր վարած «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայով Արարատի մարզի Նորամարգ գյուղի Մաշտոց-Կորյուն փողոցների սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրատարի մեջ, որի հետևանքով վերջինս և ուղևորներից մեկը՝ Արարատի մարզի բնակիչը՝ ծնված 1976թ., մահացել են: Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր