00:00:00

Ավտովթար՝ Աշնակ-Դավթաշեն ավտոճանապարհին․ կա մեկ զոհ

00:28, 14 մարտ 2021 Իրավական

Մարտի 13-ին, ժամը 20:15-ին Արագախոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշնակ-Դավթաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 61-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1992 թ.) և «KaMAZ» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, այնուհետև կապ է հաստավել Թալինի ԲԿ-ի հերթապահ բժշկի հետ, ով տեղեկացրել է, որ Ա․ Հ․-ն մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր